Տնտեսություն

ՀՀ կառավարությունը Ախուրյանի ջրամբարը Թուրքիայի հետ համատեղ օգտագործումն առավել կառավարելի դարձնելու տարբերակներ է փնտրում

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Ախուրյանի ջրամբարը Թուրքիայի հետ համատեղ օգտագործումն առավել կառավարելի դարձնելու տարբերակներ է փնտրում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի և Թուրքիայի կողմից Ախուրյանի ջրամբարի օգտագործումն ավելի կառավարելի դարձնելու հնարավորությունները: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին:

«Այս պահի մենք Կապսի ջրամբարի տեխնիկական առաջադրանքի վրա ենք աշխատում, նաև քննարկում ենք Կապսի ջրամբարից Արմավիր տանել մի ուղի, որի պարագայում Ախուրյանի ջրամբարի օգտագործումը երկու երկրների կողմից լինի ավելի կառավարելի և ի օգուտ մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընգծեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ կառավարությունը ծրագիր է մշակում, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել փոքր և միջին ջրամբարները՝ վերջնական սպառողի համար ծախսերը, ինչպես նաև բնապահպանական խնդիրները նվազագույնի հասցնելով :

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում