Սպորտ

Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհին ենք. Արթուր Պետրոսյան

1 րոպեի ընթերցում

Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհին ենք. Արթուր Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով ընտրանու մոտ ստացվեց կոմբինացիոն խաղը:

«Այն ինչ ծրագրել էինք ըստ իս ստացվեց: Ինձ դուր չեկավ այն, որ պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք: Առաջին կեսում կարող էինք խաղը վերջացնել: Երկու գնդակ ընդունեցինք սեփական դարպասը, բայց մնացած ամեն ինչ շատ լավ ստացվեց: Մեզ մոտ ստացվեց համագործակցված խաղը: Թե Բելառուսի և թե Կիպրոսի դեմ երկու խաղերից ենթադրում եմ, որ ճիշտ ճանապարհին ենք: Նորեկներն արդարացրեցին իրենց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսին ասաց Պետրոսյանը:

Վերջինս խոսեց նաև երկրպագուների բացակայության և լռության ակցիաների մասին՝ փաստելով. «Դժվար պահեր էլ են լինում, բայց նման պահերի էլ պետք է թիմիդ կողքին լինես: Նախորդ խաղին սուլում էին ֆուտբոլիստներին, որը շատ վատ է: Մեր ֆուտբոլիստներն արժանի չեն դրան»:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում