Տնտեսություն

ԵԱՏՄ երկրները ստորագրել են հեղինակային իրավունքների կառավարման մասին համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրները ստորագրել են հեղինակային իրավունքների կառավարման մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում միության անդամ պետությունների փոխվարչապետները ստորագրել են Կոլեկտիվ հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման մասին համաձայնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի պարգևատրումների բաշխման նկատմամբ վերահսկողությունը, կբարձրացնի իրավունքների կոլեկտիվ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը և արդյունավետությունը: Այս քայլն իր հերթին կբարձրացնի ԵԱՏՄ անդամ պետությունների հանրությունների վստահությունը հեղինակային և հարակից իրավունքների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում