Սպորտ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կկայանան վերջին տուրի պարտիաները

1 րոպեի ընթերցում

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կկայանան վերջին տուրի պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կկայանան վերջին տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցապայքարում Հայաստանի հավաքականի վերջին մրցակցի առաջատար Ռուսաստանի ընտրանին է: Ռուսներն ունեն 15 միավոր և ապահովել են չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր և 5-րդ տեղում է:

Տղամարդկանց հավաքականի մրցակիցը Սերբիայի ընտրանին է: Արշակ Պետրոսյանի սաներն ունեն 9 միավոր և դուրս են մնացել մեդալների համար պայքարից:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը բաղկացած է 9 տուրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում