Սպորտ

Շախմատի կանանց հավաքականը ևս հաղթանակ տոնեց Եվրոպայի առաջնության անդրանիկ տուրում

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց հավաքականը ևս հաղթանակ տոնեց Եվրոպայի առաջնության անդրանիկ տուրում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ տոնեց Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկային տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին տուրում հաղթանակ տոնեցին հավաքականի երեք անդամները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Միավորը կիսեց Լիլիթ Մկրտչյանը:

Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում