Հասարակական

Հայաստանը պատվաստումների որակի առումով տարածաշրջանում առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատվաստումների որակի առումով տարածաշրջանում առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստումների արդյունավետության եւ որակի առումով Հայաստանը տեղ ունի աշխարհի առաջատար երկրների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: «Հայաստանը կարող է պարծենալ այս առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով սկրինինգային ծրագրերին՝ Ալթունյանն ասաց, որ դրանց շնորհիվ հնարավոր է դառնում վաղ հայտնաբերել այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, արգանդի պարանոցի քաղցկեղը: «Սկրինինգի ենթարկված բնակչության քանակը տարեցտարի աճում է, սակայն որակը դեռ աճելու տեղ ունի»,-ասաց նա:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման հետ կապված էլ նախարարն ասաց, որ Վանաձորի բժշկական կենտրոնը բժշկական եւ ախտորոշիչ սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով եւ պարագաներով հագեցնելու նպատակով արդեն իսկ պայմանագրեր են կնքվել:

Սեւանի ԲԿ-ի նոր շենքի կառուցման եւ Արտաշատի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում