Հասարակական

Հայաստանում ցանկանում են անցնել առողջ և ակտիվ ծերություն ապահովելուն ուղղված գործողությունների

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ցանկանում են անցնել առողջ և ակտիվ ծերություն ապահովելուն  ուղղված գործողությունների

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր և ընդգծեց, որ այսօրվա հրամայականը ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերություն ապահովելուն ուղղված գործողությունների իրականացում:

«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը` հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 1-ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում