Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մինեսոթայի համալսարանի հայ գիտնականը ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում է ստացել

Մինեսոթայի համալսարանի հայ գիտնականը ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մինեսոթայի համալսարանի Հեմատոլոգիայի, օնկոլոգիայի և տրանսպլանտոլոգիայի բաժնի հայազգի գիտնական Ալեքս Լազարյանն ապրիլի 14-ին ԵՊԲՀ-ում հանդես եկավ  «Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման էվոլյուցիան» թեմայով դասախոսությամբ: Գիտնականը Հայաստանում է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի քանի օր առաջ իրականացված առաջին արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստմանը որպես խորհրդատու մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Ալեքս Լազարյանին հանձնեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում:

Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր սկիզբ դրված համագործակցությունը շարունակական կդառնա:

Ալեքս Լազարյանը բժշկական կրթություն է ստացել ԵՊԲՀ-ում: Նախքան 2012 թվականին Մինեսոթայի համալսարան տեղափոխվելը մասնագետը ռեզիդենտուրա է անցել  Քլիվլենդի հիվանդանոցային հիմնադրամում: Արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտում նշանակալի հաջողությունների հասնելոց հետո, 20 տարի անց, մասնագետն առաջին անգամ է դասախոսում հարազատ բուհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am