Սպորտ

Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը մարզումների կվերադառնա 15 օրից

1 րոպեի ընթերցում

Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը մարզումների կվերադառնա 15 օրից

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ Մհեր Մկրտչյանը վնասվածքի պատճառով մարզումների կվերադառնա 15 օրից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: «Մրցման ժամանակ ընկել է, պատռվածքներ ունի: Հիվանդանոցում նկարել են` հիմա արդեն ամեն ինչ նորմալ է: Թեթև վնասվածքներ ունի, բայց մարզումները կվերսկսի 10-15 օրից»,-ասաց Գյոզալյանը:

Մհեր Մկրտչյանը հանդես է գալիս ֆրանսիական «Շարվե Շավանե» ակումբի կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում