Սպորտ

Արթուր Դավթյանի համար անսպասելի է աշխարհի գավաթի խաղարկության 4 վարժություններում եզրափակիչ դուրս գալը

1 րոպեի ընթերցում

Արթուր Դավթյանի համար անսպասելի է աշխարհի գավաթի խաղարկության 4 վարժություններում եզրափակիչ դուրս գալը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանի համար անսպասելի է աշխարհի գավաթի խաղարկության 4 վարժություններում եզրափակիչ դուրս գալը:

«Ինձ համար անսպասելի էր, որ կկարողանայի 4 վարժությունում եզրափակիչ դուրս գալ: Կատարեցի ամենաբարդ փորձս, եզրափակիչում էլ փորձում էի պայքարել մեդալների համար: Ազատ վարժությունում նախնական գնահատականս մի քիչ ցածր էր: Իսկ հենացատկում իմ երկրորդ ցատկը այդքան էլ բարդ չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:

Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Դավթյանը արծաթե մեդալ շահեց հենացատկերի վարժությունում, իսկ բրոնզե մեդալ` նժույգթափերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում