Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայից Հունաստան են փախել ևս երկու զինվորական

Թուրքիայից Հունաստան են փախել ևս երկու զինվորական

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք երկու զինվորականներ, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ, փախել են Հունաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Հունաստան փախած թուրք զինվորականները փետրվարի 20-ին փաստաբանի միջոցով  Հունաստանի կառավարությունից քաղաքական ապաստան են խնդրել:

Զինվորականները արդեն մի քանի օր է, գտնվում են Հունաստանի արևելյան Ալեքսանդրուպոլիս քաղաքում:

Զինվորականները թուրք-հունական սահմանը անօրինաբար հատել են Էվրոսի միջոցով  և հանձնվել հունական ոստիկանությանը:

Նրանք երկուսն էլ թուրքական բանակի հատուկ ուժերի նախկին սպաներ են, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի շրջանակններում նախագահ Էրդողանի նկատմամբ մահափորձ ծրագրելու մեջ: 

Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել ևս 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը, սակայն հունական կողմը հրաժարվում է:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am