Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է թատրոնի եւ կինոյի դերասան Ալեքսեյ Պետրենկոն

Մահացել Է թատրոնի եւ կինոյի դերասան Ալեքսեյ Պետրենկոն

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 78 տարեկան հասակում վախճանվել Է թատրոնի եւ կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Պետրենկոն: Նա մահացել Է փետրվարի 22-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում:
«Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը սգում Է ռուս ականավոր դերասան Ալեքսեյ Պետրենկոյի հարազատների եւ մտերիմների հետ: Ալեքսեյ Վասիլեւիչի գորընկերներն անկեղծ ցավակցություն են հայտնում նրա հարազատներին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մահվան պատճառը չի ճշտվում:  
Ալեքսեյ Պետրենկոն ավելի քան 70 դեր Է խաղացել ֆիլմերում, որոնց թվում են «Զրույց այն մասին, թե ինչպես Պյոտր ցարն ամուսնացրեց սեւամորթին», «Քսան օր առանց պատերազմի» (1976 թվական), «Ամուսնություն» (1977 թվական), «ՏԱՍՍ-ը լիազորված Է հայտարարել», «Դաժան  ռոմանս» (1984 թվական), «Իֆ ամրոցի կալանավորը» (1989 թվական), «Հրացանակիրները քսան տարի անց» (1992 թվական), «Սիբիրցի սափրիչը» (1998 թվական), «Դոկտոր Ժիվագո» (2006 թվական), «Վոլֆ Մեսինգ», «Արեւից ուժասպառները 2» (2010 թվական): 
Նրա վերջին կինոգործերից մեկն Է դարձել «Վիկտոր» (2014 թվական) կինոնկարը, որում նաեւ նկարահանվել են Ժերար Դեպարդիեն եւ Էլիզաբեթ Հյոռլին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am