Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Երևանում նոր որակի և ոճի գրախանութներ ու գրադարաններ կբացվեն

Երևանում նոր որակի և ոճի գրախանութներ ու գրադարաններ կբացվեն

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանցը և գրականությունը համատեղելու համար Երևանի տարբեր հատվածներում նոր գրախանութներ և գրադարաններ կբացվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Դրանք կծառայեն, որպես ընտանեկան հանգստի վայրեր, ժամանցի կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի գնել գրենական պիտույքներ, տարբեր հետաքրքիր խաղալիքներ և այլ առարկաներ, սակայն ուշադրության կենտրոնում կլինի գիրքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Ամիրյանը:

Նախարարն ընդգծեց, որ այդ նպատակի իրականացման համար իրենք համագործակցելու են մասնավոր կազմակերպությունների հետ:

Անդրադառնալով գրահրատակչությանը` Արմեն Ամիրյանն ասաց, որ իրենք այդ ոլորտում միանգամայն նոր նախաձեռնությամբ են հանդես եկել և փոխել  գրահրատարակչության աջակցության և պետական ֆինանսավորման ամբողջ համակարգը: «Եթե նախկինում ժամանակակից գրողներին աջակցում էինք՝ հրատարակիչներին վճարելով հրատարակվող գրքի արժեքի հիսուն  տոկոսը, ապա այժմ նախատեսում ենք արդեն հրատարակված գիրքը գնել և ոչ թե վաճառել շուկայում, այլ բաժանել գրադարաններին, դպրոցներին, սփյուռքում գործող և այլ կառույցներին»,- շեշտեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am