Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՏՄՊՊՀ-ն արձանագրել է շաքարավազի գնի բարձրացում

ՏՄՊՊՀ-ն արձանագրել է շաքարավազի գնի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրվել է շաքարավազի գնի 30 դրամով  (9%) բարձրացում, ինչի պատճառների և հիմնավորվածության բացահայտման համար ներկայումս  ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով` դեռևս ընթացքի մեջ գտնվող Հանձնաժողովի դիտարկումները փաստում են, որ տեղի է ունեցել շաքարավազի հումքի միջազգային գների բարձրացում: Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերին 2016 թվականի հունվարի համեմատ շաքարավազի հումքի միջազգային գների աճը կազմել է շուրջ 52 տոկոս: «ՏՄՊՊՀ-ի կողմից կատարվող դիտանցումները առաջնահերթ կարգով ընդգրկում են սոցիալական կարևորության այն ապրանքատեսակները, որոնց գծով առկա են խոշոր ընկերություններ»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակը նշեց, որ մանրածախ առևտրի ոլորտում առաջնային սպառման ապրանքների գների փոփոխությունները արձանագրելու և վերահսկելու նպատակով, հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, թե սպառողների և թե բարեխիղճ տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am