Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հրանտի ընկերներ»-ը Դինքի դատական գործում արդարություն են պահանջում

«Հրանտի ընկերներ»-ը Դինքի դատական գործում արդարություն են պահանջում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի արդարադատության պալատում դեկտեմբերի 19-ից 23-ը կանցկացվեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության դատական գործի լսումները: «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հերթական դատական նիստից առաջ հավաքվել են արդարադատության պալատի առաջ` պահանջելով բացահայտել սպանության իրական մեղավորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անունից հայտարարություն անող Բյուլենթ Այդընը նշել է, որ պետական շատ կառույցներ սպանությունից մեկ տարի առաջ իմացել են, որ նման հանցագործություն է ծրագրվում: Նա ընդգծել է, որ երկար տարիների դատավարությունը ցույց տվեց, որ երկրի ոստիկանության ու հետախուզության ներկայացուցիչները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են բարդել, և նրանցից ոչ մեկը հանցագործությունը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am