Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համացանցում ստորագրահավաքով Իսրայելից պահանջում են վերանայել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ

 Համացանցում ստորագրահավաքով Իսրայելից պահանջում են վերանայել 
վերաբերմունքը 
Հայաստանի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսրայելի Հանրապետությունը պետք է պաշտոնապես փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ» պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ նշված է. «Վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այդ քայլը համարվում է աջակցություն այն երկրներից մեկին, որը գտնվում է արյունահեղ հակամարտության մեջ: Այդ հակամարտությունում Ադրբեջանը ագրեսոր է հայ ժողովրդի նկատմամբ, որի Ցեղասպանությունը մինչ այժմ Իսրայելի իշխանությունները չի ճանաչել` ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ աշխարհաքաղաքական հարաբերություններից: Իսրայելի Պետությունը` ելնելով իր սեփական անցյալից, բարոյական իրավունք չունի ժխտել այլ ազգի Ցեղասպանությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am