Քաղաքականություն

Համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են հայկական կողմի առաջարկած բազում թեզեր. Շարմազանով

1 րոպեի ընթերցում

Համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են հայկական կողմի առաջարկած բազում թեզեր. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բնականաբար, դա մեր երազանքների հայտարարությունը չէ, սակայն այն մեզ բավարարում է, որովհետև այնտեղ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից: Այնտեղ հղում է կատարվում 1994թ. զինադադարի պայմանագրին, խոսվում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մասին, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման մասին, ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագությունների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ հայտարարությունն, ընդհանուր առմամբ բավարարում է: «Բայց այն կլիներ մեր երազանքների հայտարարությունը, եթե լինեին հասցեական գնահատականներ, բայց պետք է նշենք, որ այս հայտարարությունը բխում էր խաղաղ կարգավորման սկզբունքներից և այնտեղ զետեղված են հայկական կողմի բազում թեզեր»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում