Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանական կողմի հետ կքննարկվի ԱՏԳ-ում համատեղ դեղագործական ընկերություններ հիմնելու հարցը

Իրանական կողմի հետ կքննարկվի ԱՏԳ-ում համատեղ դեղագործական ընկերություններ 
հիմնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ԵԱՏՄ գործող նոր ընթակարգերը: Պայմանավործավություն է ձեռք բերվել միությունում կազմակերպել հանդիպում ոլորտի ընկերությունների, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ` ներկայացնելու 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում դեղերի միասնական շուկայի գործարկմամբ պայմանավորված նոր ընթակարգերը և հայկական դեղագործական ընկերությունների արտահանման հնարավորությունները։

Նախարարության կողմից առաջարկվել է նաև դիտարկել դեղագործական ոլորտի զարգացման հնարավորությունները Իրանի հետ խորացվող տնտեսական համագործակցության, ազատ տնտեսական գոտու ստեղծման համատեքստում։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ միությունը կբանակցի իրանական դեղագործական ընկերությունների հետ ազատ տնտեսական գոտում համատեղ հայ-իրանական դեղագործական ընկերություններ հիմնելու ուղղությամբ և նախարարություն կներկայացնի համապատասխան առաջարկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am