Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը չի բացառել առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

 Էդվարդ Նալբանդյանը չի բացառել առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել մոտ հեռանկարում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նալբանդյանը խոսել է Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է մոտ հեռանկարում երկու երկրի նախագահների հանդիպում:

«Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն: Որովհետև եթե մեր հարևան երկրից անմիջապես Համբուրգից առաջ հնչում են հայտարարություններ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժը, ուժի կիրառումն է ամենակարևորը, ապա դրանք շատ կոպիտ խոսքերի կարիք ունեն: Դա ոչ միայն իմ, այլև իմ այն գործընկերների կարծիքն է, որոնց հետ հնարավորություն ունեցա հանդիպել ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում: 21-րդ դարում որևէ երկրի ղեկավարության կողմից այսպիսի հայտարարություններ անելը ցույց է տալիս, որ այդ մարդիկ իրականությունից լրիվ կտրվել են»,- ասել է Նալբանդյանը:

Նրա համոզմամբ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը, որն առաջարկում են եռանախագահող երկրները, և այն տրամաբանությունը, որով մոտենում է ադրբեջանական կողմը, որևէ կերպ չեն համընկնում և հակասում են իրար:

«Եռանախագահող երկրներն ասում են մի բան, որին ի պատասխան հնչում են նոր սպառնալիքներ: Ադրբեջանն իրեն փակուղու մեջ է դնում: Քանի որ չեն գտնում այս շրջանակներում ըմբռնում որևէ մեկի կողմից, նրանք փորձում են ինչ-որ այլ մոլորակներ գնալ` փնտրելու, թե ով կարող է սայթաքումներով կամ վրիպումներով իրենց ջրաղացին ջուր լցնել»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am