Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում պատգամավորները առաջարկել են 30 տոկոսով կրճատել պետական պաշտոնյաների թիվը

Ադրբեջանում պատգամավորները առաջարկել են 30 տոկոսով կրճատել պետական 
պաշտոնյաների թիվը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պատգամավորները առաջարկել են 30 տոկոսով կրճատել պետական պաշտոնյաների թիվը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը:

Ադրբեջանի խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի ծախսերի քննարկման ժամանակ այս առաջարկով հանդես են եկել պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը եւ մի շարք այլ պատգամավորներ:

Պատգամավորները այս առաջարկը հիմնավորել են նրանով, որ Ադրբեջանում պետական ծառայողների թիվը անտրամաբանական մեծ է եւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ներդնել արդյունավետ ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել ավելի փոքր թվով պաշտոնյաներով, դրա հաշվին տնտեսել բյուջեի միջոցները, ինչպես նաեւ բարձրացնել իրապես աշխատող եւ արդյունավետ գործունեություն ծավալող պաշտոնյաների աշխատավարձերը: Ադրբեջանական փորձագետների հաղորդմամբ` Ադրբեջանի պետական բյուջեն գտնվում է ծանր վիճակում, պետությունը կրճատումներ եւ լուծարումներ իրականացնելով փորձում է կրճատել բյուջեի ծախսերը: Որոշ ժամանակ առաջ նախագահի հրամանագրով Ադրբեջանում լուծարվել էին մշակույթի եւ զբոսաշրջության, ֆինանսների նախարարությունների բազմաթիվ մարզային բաժանմունքներ:

2016 թվականի 10 ամսում Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի եւ ծախսերի միջեւ ճեղքվածքը կազմել էր 364,3 մլն մանաթ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը տնտեսական ճգնաժամից հանելու հույսով համատարած կերպով պետական սեփականության մասնավորեցման, երկրի բյուջեյից սնվող պետական հիմնարկությունների եւ վարչությունների լուծարման գործընթաց է սկսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am