Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ռուս խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

Ռուս խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանի եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ռուս խորհրդարանականները ՌԴ Դաշնային ժողովի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է. «Հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մեկ անգամ եւս համոզվում ենք, թե որքան փխրուն է խաղաղությունը, թե որքան հրեշավոր է բռնությունը, որքան սարսափելի են ազգերի միջեւ կոնֆլիկտները: Մենք ամեն ինչ պետք է անենք նոր ողբերգություններ թույլ չտալու համար։ Մենք հայ ժողովրդի հետ ենք»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am