Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորում է հայ երիտասարդների իրազեկվածությունն ընտրություններում

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորում է հայ երիտասարդների իրազեկվածությունն 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 198 ավագ դպրոցում մեկնարկել է «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի ընտրախաղը: Ծրագրի նպատակն է իրազեկել գալիք ընտրություններին առաջին անգամ մասնակցող երիտասարդներին: Այն տեղեկացնում է երիտասարդներին,  թե ինչպես են ընթանում ընտրությունները ժողովրդավարական երկրում և ինչ կշիռ ունի ընտրողի ձայնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Պյոտր Սվիտալսկին իր խոսքում կարևորեց առաջին անգամ ընտրող երիտասարդների հետ անցկացվող այս ծրագիրը:

«Առաջին անգամ ընտրողները պետք է հասկանան, որ իրենց ապագան կախված է հենց իրենցից, նրանից, թե որքան հասունացած են նրանք ընտրություն կատարում: Նրանք պետք է հասկանան, որ ընտրություն կատարելը ինքնության և արժանապատվության հարց է»,- ընդգծեց Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ շատ հաճախ առաջին անգամ ընտրողները մանիպուլյացիայի են ենթարկվում, երբ նրանց կաշառք են առաջարկում ձայնի դիմաց, ուստի շատ կարևոր է, որ հայ երիտասարդ ընտրողը հասկանա, որ իր քվեն ոչ մի գումարների դիմաց չպետք է վաճառի:

«Դա կնշանակի, որ երիտասարդը վաճառելու է իր արժանապատվությունն ու ապագան: Պարտադիր չէ, որ ընտրությունը լինի ռացիոնալ կատարված, որովհետև շատ հաճախ ժողովրդավարությունն իր մեջ էմոցիաներ է պարունակում, այլ լինի ինքնուրույն կատարված»,- շեշտեց նա և հավելեց, որ Հայաստանում ԵՄ-ն այլ գործընկերների հետ ակտիվորեն աշխատել և աշխատում է  տվյալ գործընթացի ուղղությամբ, որպեսզի առաջին անգամ ընտրող հայ երիտասարդը իրազեկված լինի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]