Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Forbes-ը հրապարակել է 30-ից ցածր տարիքի ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը

Forbes-ը հրապարակել է 30-ից ցածր տարիքի ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ամերիկյան հանդեսը հրապարակել Է մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին հորիզոնականում 26-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն Է, որը 2016 թվականին վաստակել Է 170 մլն դոլար: Երկրորդ տեղում One Direction խմբի մասնակիցներն են: Կոլեկտիվը վաստակել Է 110 մլն դոլար: Երրորդը 29-ամյա ֆուտբոլիստ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին Է՝ 81,5 մլն դոլար եկամտով:

Տասնյակում տեղ են գտել նաեւ 28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը (80,5 մլն դոլար), 28-ամյա Ռիհաննան (75 մլն դոլար): Նրան հաջորդում են 22-ամյա Ջասթին Բիբերը, 29-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը եւ բասկետբոլիստ Քեւին Դյուրանտը (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 56 մլն դոլար):

Ցուցակը եզրափակում են 26-ամյա երգիչ The Weeknd-ը (55 մլն դոլար), ամերիկյան ֆուտբոլի 27-ամյա խաղացող Քեմ Նյուտոնը եւ գոլֆիստ Ջորդան Սփիթը (յուրաքանչյուրը՝ 53 մլն դոլար):

Նոյեմբերին ավելի վաղ Forbes-ը հրապարակել Է 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը: Այն նույնպես գլխավորել Է Թեյլոր Սվիֆթը, որին հաջորդում են Ադելը եւ Մադոննան՝ 76,5 միլիոն դոլարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am