Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին

ՀՀ Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական հարաբերությունները լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչի հիման վրա Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 25 տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իտալիայի քաղաքական երկխոսությանը և կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի:

ՀՀ Նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am