Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ աղմուկին

 Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ աղմուկին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարության կողմից իրականացված փորձաքննության արդյունքներով Ամուլսարի հանքավայրում օրենքի խախտումներ չեն արձանագրվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սա մի ծրագիր է, որով շուրջ 400 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը: Այն պահանջում է զգուշավոր մոտեցում հատկապես ներդրողների տեսակետից: Ես կողմնակից չեմ ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ ցանկացած տնտեսական ծրագիր պետք է այլընտրանքով բանավեճի առարկա դառնա: Եթե չկա այլընտրանքային ծրագիր, ստացվում է, որ շատ հաճախ հայտարարությունները հիմնավորված մոտեցում չեն: 

Հարցին, թե որպես բնապահպանության նախարար՝ ինքը թույլատրելի համարո՞ւմ է Ջերմուկի  առողջարանի հարևանությամբ նման հանքավայրի շահագործումը, նախարարը պատասխանեց. «Էմոցիոնալ հարթության վրա հարցադրում է դա: Եթե չկա ծրագրի այլընտրանքը, այլ ընդամենը ասում ենք, որ մեր պապերն ապրել են այդտեղ կամ մենք ենք ստեղծել այս քաղաքը, ճիշտ չէ: Եթե վնասը կամ այլընտրանքային ծրագիրը ներկայացված չէ, ի՞նչն եք ինչի հետ համեմատում: Ես ի՞նչ կարող եմ անել, երբ կա ծրագիր, որով նախատեսված է, որ ամբողջ գործընթացները գոնե մեր գործող օրենսդրության շրջանակներում արվել է: Սրա լուծումը ո՞րն է»:

Նա հավելեց, որ բնապահպանների մի մասն ամենևին չի զգում պատասխանատվություն, պարզապես փորձ է արվում ամեն բան շահարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am