Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գերմանիան քաղաքական շարժառիթներով արտահանձնում չի իրականացնի Թուրքիա

Գերմանիան քաղաքական շարժառիթներով արտահանձնում չի իրականացնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական շարժառիթներով սկսված հետաքննությունների շրջանակում գերմանական կողմն արտահանձնում չի կատարի: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Եթե խոսքը գնա Թուրքիայում ծանր հանցագործությունների, մտադրված սպանության և նմանատիպ այն հանցանքների մասին, ապա արտահանձնման պահանջի առկայության պարագայում մենք կքննենք խնդիրը: Սակայն եթե դատական գործը հիմնված է քաղաքական շարժառիթների վրա, ապա ոչ մի դեպքում չի կարող խոսք գնալ արտահանձնման մասին»,- ասել է արդարադատության նախարարը:

Նա դատապարտել է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններն ու «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրավապահ մարմինների գործողությունները: «Մամուլի ազատությունը ժողովրդավար և օրինական պետության հիմնական բաղադրիչն է: ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկիրը մամուլի ազատությունը պետք է երաշխիքի տակ առնի: Մամուլի ազատությունը միայն պարբերականների գոյությունը չէ, միևնույն ժամանակ այն պետք է թույլ տա, որ լրագրողներն աշխատեն առանց ճնշման»,- ասել է Մաասը:

Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավորությանը` Գերմանիայի արդարադատության նախարարը հիշեցրել է դաշնային կառավարության դիրքորոշումն այն մասին, որ այդ պարագայում ԵՄ անդամակցության բանակցային գործընթացին վերջ կտրվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am