Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Դահուկասպորտի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Դահուկասպորտի ֆեդերացիան նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հերթական համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Արթուր Հարությունյանը:

«Մեզ համար մեծ անակնկալ էր պարոն Երիցյանի հեռանալու որոշումը: Նա նշեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով է որոշել լքել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Հենց նա էլ առաջարկեց ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Հարությունյանի թեկնածությունը, ով միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ: Հաշվի առնելով դահուկասպորտում ունեցած ներդրումը, մարզաձևերի զարգացման և մասսայականացման գործում մեծ ավանդը` համաժողովի պատվիրակների առաջարկով՝ միաձայն, ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվեց Արմեն Երիցյանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև ֆեդերացիայի կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Կազմվել է նաև գալիք մրցաշրջանի մրցաշարերի և մարզական միջոցառումների ընդհանուր ցուցակը: Արթուր Հարությունյանը Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետն է, դահուկասպորտի ֆեդերացիայում վերջին երկու տարիներին զբաղեցրել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am