Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն ինտեգրացիոն օրակարգի մի շարք հանգուցային հարցեր

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն ինտեգրացիոն օրակարգի մի շարք հանգուցային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում բացվում Է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:  Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նիստի մասնակցները մտադիր են քննարկել Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն օրակարգի մի շարք հանգուցային հարցեր:

Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները մտադիր են ավարտել ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքը, որն այնուհետեւ կընդունվի միության անդամ պետությունների ղեկավարների կողմից:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաեւ միության անդամ երկրներում ապրանքների շարժի դիտարկման մեխանիզմի ահմանման մասին համաձայնագրի նախագիծը:

Հինգ պետությունների վարչապետների ուշադրության կենտրոնում կլինեն երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման, միության հանգուցային գործընկերների հետ բանակցությունների գերակա ուղղությունների որոշման հարցերը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նիստի մասնակիցները կստորագրեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստված մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության ու նրա մարմինների աշխատանքի գործնական ասպեկտներին: Մասնավորապես, նախատեսվում Է քննարկել ու հավանություն տալ միության 2017 թվականի բյուջեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am