Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը մասնակցել է «Զոդչեստվո» միջազգային փառատոնին

Հայաստանը մասնակցել է «Զոդչեստվո» միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հոկտեմբերի 21-ին կայացել է Զոդչեստվո-2016 միջազգային փառատոնի արդյունքների ամփոփումն ու մրցանակների շնորհման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեից:

Հեղինակավոր այս փառատոնին Հայաստանից ներկայացվել էին մի շարք ճարտարապետական նախագծեր:

«Զոդչեստվո» ամենամյա ճարտարապետական և քաղաքաշինական միջազգային փառատոնի «Տարվա լավագույն արտասահմանյան կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Սարգսյանի հեղինակած կառավարության նոր համալիրի նախագիծը:

Փառատոնի միջոցառումներին մոսկովյան կողմի հրավերով մասնակցում էր նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:

Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին ՌԴ Ճարտարապետների միության նախկին և ներկա նախագահները՝ Անդրեյ Բոկովը և Նիկոլայ Շումակովը, բնագավառի բազմաթիվ հայտնի դեմքեր: Անուշ Տեր-Մինասյանի փոխանցմամբ փառատոնի կազմակերպիչները կարողացել էին իսկական ճարտարապետական տոն ստեղծել:

Նա այն կարծիքին է, որ մեր ճարտարապետները պետք է կարողանան մշտական մասնակցություն և ներկայություն ունենալ ոլորտի հեղինակավոր փառատոներին և մրցույթներին՝ վերականգնելով նախկինում եղած կապերն ու հարաբերությունները, ստեղծելով և ձևավորելով նորերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am