Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով` համանախագահները ամեն ինչով աջակցում են երկու երկրների նախագահներին էլ: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն իրենց առջեւ դրված հանձնառությունները: Մնում է բարի կամք դրսեւորվի նաեւ նախագահների կողմից»,-ասաց նա, վստահություն հատնելով, որ երկու նախագահներն էլ պատրաստ են ԼՂ խաղաղ կարգավորմանը: «Մենք չենք ուզում տեսնել հակամարտության ընդլայնում, երկարաձգում: Երկու նախագահներն էլ իրական հայրենասերներ են, նրանք իրենց երկրին, իրենց ժողովրդին են հավատում: Երկու նախագահներն էլ պատրաստ են լուծում գտնելու: Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիեւը պետք է համաձայնեն, որ արդեն ժամանակն է` խնդրին խաղաղ կարգավորում տալու: Մենք աջակցում ենք դրան եւ կփորձենք լավ գաղափարներ առաջ քաշել այդ ուղղությամբ»,-ասաց ամերիկացի համանախագահը:

ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրիուն տարածաշրջան են այցելել նախորդ շաբաթ: Նրանք արդեն եղել են Ադրբեջանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am