Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփի շտաբն ընդունել է Քլինթոնից հետ մնալը, բայց հաղթելու հույսը չի կորցնում

Թրամփի շտաբն ընդունել է Քլինթոնից հետ մնալը, բայց հաղթելու հույսը չի կորցնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի ընտրարշավի շտաբն ընդունել Է քվեարկության օրվանից երկու շաբաթ առաջ Քլինթոնից նրա  հետ մնալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մենք հետ ենք մնում: Քլինթոնը որոշակի առավելություն ունի»,- հայտարարել Է հանրապետական թեկնածուի ընտրական շտաբի ղեկավար Քելլիեն Քոնվեյը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Բայց մենք չենք հանձնվում: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել»,- հավելել Է նա:

Վերջին հարցումների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը վստահորեն առջեւից Է ընթանում թե ամբողջ երկրում, թե այն մի քանի նահանգներում, որոնք կարող են վճռել ընտրությունների ելքը:

Նախօրյակին հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է ABC հեռուստաալիքը, ցույց են տվել, որ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 12 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am