Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նախարարը խոստանում է լուծել ներպետական ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները

 Նախարարը խոստանում է լուծել ներպետական ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներպետական ուղևորափոխադրումների ոլորտում կարգավորումներ մտցնելու համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կտարվեն աշխատանքներ, որովհետև այդ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչ մեթոդներով է կարգավորվելու միջհամայնքային տրանսպորտային ոլորտը, նախարարն ասաց. «Ներպետական ուղևորափոխադրումների ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք: Այստեղ մենք հասարակության օգնության կարիքն էլ ունենք, որ բոլորս կարողանանք դրա դեմ պայքարել»: Նախարարի խոսքով՝ պետք է առաջին հերթին հասկանալ, թե երթուղայիններն ի՞նչ ժամի են աշխատում:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ու մարզպետներին հանձնարարեց ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի հարցը՝ չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով։ Վարչապետը հանձնարարել էր ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտի աշխատանքը չի իրականացվում և նշել պատճառները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am