Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արտակ Զաքարյանն արդարացված է համարում Հայաստանի վարած բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը

Արտակ Զաքարյանն արդարացված է համարում Հայաստանի վարած բազմավեկտոր արտաքին 
քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երկրի արտաքին քաղաքականության կուրսում փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Սեպտեմբերի 30-ի լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսում փոփոխությունների հավանականության վերաբերյալ հարցին, Զաքարյանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականության մասով գործողություններն առավել քան արդարացված են: «Նախագահի որդեգրած արտաքին քաղաքական վեկտորները ապահովում են Հայաստանի համար բավարար պայմաններ, որպեսզի մենք կարողանանք արտաքին քաղաքական և ոչ քաղաքական բնագավառներում ապահովել երկրի բնականոն գործունեությունը միջազգային հարթակներում, ապահովել խաղաղ զարգացում տարածաշրջանում՝ օգտագործելով մեր միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հնարավորություն է տալիս նաև ապահովել երկրի սահուն ինտեգրումը բոլոր այն գործընթացներում, որոնք շահավետ հետաքրքրություն են ներկայացնում: «Մենք հնարավորություն ենք ստանում ապահովել բազմակողմ և բազմավեկտոր քաղաքականություն, որը ժամանակակից աշխարհում շատ բարդ է ու շատ երկրների համար՝ անհասանելի: Բայց Հայաստանի պարագայում և՛ Արևելքը, և՛ Արևմուտքը , և՛ Հյուսիսը լիարժեք ընդունում և ընկալում են մեր երկրի համար բազմավեկտոր քաղաքականության անհրաժեշտությունը և այն հավասարակշռվածությունը, որոնք անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Հարավային Կովկասին՝ խաղաղ ու կայուն գոյակցության համար»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ներկա պահին բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ՝ նախորդ տարիների համեմատ, սակայն Հայաստանի համար բաժանարար գծեր, միակողմանի գործողություններ և շահերի հակասության վրա կառուցվող արտաքին քաղաքական շահեր չեն կարող լինել: Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը, չնայած առկա բարդություններին, շարունակելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը՝ հավելելով, որ բոլորն էլ ընդունում են, որ դա Հայաստանի համար արդարացված ճանապարհ է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am