Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ 14 պատգամավորներ դիմել են Քննչական կոմիտե` Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու հարցով

ԱԺ 14 պատգամավորներ դիմել են Քննչական կոմիտե` Անդրիաս Ղուկասյանին ազատ 
արձակելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 14 պատգամավոր դիմել են ՀՀ Քննչական կոմիտեին` Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից, դիմումը ստորագրել են Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը:

Պատգամավորները ներկայացված դիմումի մեջ հորդորել են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին մինչև նախաքննության ավարտը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am