Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքացին ահազանգել է իր նկատմամբ գործադրված բռնության մասին. պարզվում են հանգամանքները

Քաղաքացին ահազանգել է իր նկատմամբ գործադրված բռնության մասին. պարզվում են 
հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Համլետ Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ Համլետ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վայր ընկնելու հետևանքով քթի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգել են ոստիկանություն և հայտնել իր ստացած մարմնական վնասվածքների մասին: Նույն օրը իրենց տուն է այցելել ոստիկանության ծառայողը, որին բացատրություն է տվել, որ ընկել է, ինչի արդյունքում քթի շրջանում ստացել է վնասվածքներ:

Հետագայում իրեն կանչել են ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նույն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով ներկայացնել, թե իրականում ինչ հանգամանքներում է ստացել քթի շրջանի մարմնական վնասվածքները:

Քաղաքացի Համլետ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am