Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը Վաշինգտոնում մասնակցել է սնանկության հարցերով խորհրդակցությունների

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը Վաշինգտոնում մասնակցել է սնանկության 
հարցերով  խորհրդակցությունների

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետական դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) հրավերով սեպտեմբերի 19-23-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Վաշինգտոնում մասնակցել է «Սնանկության հարցերի կարգավորման շուրջ» խորհրդակցությունների:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել սնանկության գործեր քննող դատավորներ՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը:

Պատվիրակության անդամները Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի սնանկության գործերով դատարանում մասնակցել են դատական լսումների, ծանոթացել գործերի վարման էլեկտրոնային գործընթացին,  այնուհետև «Փիլսբըրի և Վինթրոփ» իրավախորհրդատվական ընկերությունում քննարկում ծավալել սնանկության վեճերի և դրանց լուծման եղանակների մասին: Ներկայացվել է սնանկության վերաբերյալ ԱՄՆ օրենսդրության ընդհանուր նկարագիրը, քննարկվել են մի շարք այլ հարցեր:

Մեր երկրի պատվիրակությունն իր հերթին գործընկերներին է  ներկայացրել սնանկության հարցերի կարգավորման վերաբերյալ հայաստանյան փորձը, օրենսդրության բարեփոխումները, Հայաստանում ոլորտի կարգավորման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու ուղիները:

Այցի շրջանակում ԱՄՆ-Հայաստան խորհրդակցությունների մասնակիցները հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ կառավարիչների գործակալության ղեկավար կազմի հետ, քննարկվել են սնանկության գործընթացում նրանց դերին ու նշանակությանն առնչվող մի շարք հարցեր:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու հնարավոր ուղղությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am