Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբադյանը սեպտեմբերի 20-ին Հայաստանի անունից ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից:

Անցյալ տարի Փարիզյան գագաթաժողովի բացմանը մասնակցել և ելույթ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում