Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյան կրակոցների հեղինակների անուններ է հնչեցնում

Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյան կրակոցների հեղինակների անուններ է 
հնչեցնում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը մանրամասներ է հայտնում սեպտեմբերի 16-ի գիշերը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի վրա հրազենային հարձակման առնչությամբ: Նա անգամ անուններ է հրապարակում:

«23:30-ին է դեպքը տեղի ունեցել. Կարեն Գրիգորյանը եղբոր հետ Երևանից Էջմիածին էր վերադառնում: Երթևեկությանը հակառակ նրա դիմաց կտրել է «Վազ 2106» մակնիշի մեքենա, ապակիներն իջեցրել են ու սկսել կրակել: Պարզվել է, որ մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդուն` Ստեփան Աբգարյանին, ով եղել է մեքենայում: Եղել է նաև թեկնածու Արթուր Թումանյանը, էլի մեկ-երկու մարդ: Կրակողը կամ թեկնածուն, կամ Ստեփան Աբգարյանն է եղել, բայց որ չսխալվեմ, անուն չտամ: Հետո քաղաքացիների միջամտությամբ զենքը նրանց ձեռքից խլել են: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի սկզբնամասում` «Վաղարշապատ» ռեստորանի կողմերը: Մարմնական վնասվածքներ հանցագործները ստացել են քաղաքացիների կողմից վնասազերծման ժամանակ: Կարենին և եղբորը ոչինչ չի եղել»,-«Արմենպրես»-ին ասաց Վարդանյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ` Էջմիածնում հնչած կրակոցների դեպքիառնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Վաղարշապատի քննչական բաժինը դեպքի մասինտեղեկություն է ստացել, այժմ կատարվում են քննչական գործողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am