Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ուկրաինայի հայերը Լվովի քաղաքապետին պարգևատրել են շքանշանով

 Ուկրաինայի հայերը Լվովի քաղաքապետին պարգևատրել են շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին շքանշանով է պարգևատրել Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` AnalitikaUa-ն տեղեկացնում է, որ Ուկրաինայի հայերի Միությույնը Լվովի քաղաքապետին պարգևատրել է «Սրբոց Նահատակյաց` Հայոց ցեղասպանության զոհերի» շքանշանով:

Ուկրաինայում հայերի Միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, փոխանցելով կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքերը, Անդրեյ Սադովոյին  հանձնել է Ուկրաինայի հայերի միության շքանշանը:

«Հայերը միշտ ապրել են և կապրեն Լվովում: Այստեղ նրանց միշտ ուրախ են տեսնել»,- ասել է Անդրեյ Սադովոյը:

Ուկրաինայի հայրեի Միության «Սրբոց Նահատակաց` Հայոց ցեղասպանության զոհերի» շքանշանը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի ծրագրերի կազմակերպման շրջանակներում` Ուկրաինայի հայրեի միության կողմից: Շքանշանն իր անունը ստացել է` ի հիշատակ Հայոց ցեղասպանությունում նահատակվածների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am