Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդես Է այցելել Է 235 հազար մարդ

Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդես Է այցելել Է 235 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիմսկի վալի Տրետյակովյան պատկերասրահում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես ավելի քան 235 հազար մարդ Է այցելել աշխատանքի մեկուկես ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 17 թանգարանների եւ վեց մասնավոր հավաքածուների ավելի քան 200 ցուցանմուշներ, Տրետյակովյան պատկերասրահում բացվել Է հուլիսի 29-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը: Ցուցադրանքում ներկայացված են վարպետի 33 կտավներ եւ 9 նկարներ: Ցուցահանդեսի շրջանակներում հանրությանն առաջին անգամ ցուցադրում են «Կովկասի ափերի մոտ» վերականգնված կտավը:

«Կրիմսկի վալի Տրետյակովյան պետական պատկերասրահում «Հովհաննես Այվազովսկի. Ծննդյան 200-ամյակի առթիվ» ցուցահանդեսին այցելել Է ավելի քան 235 հազար մարդ»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի նախնական վաճառք Է սահմանել հերթերից խուսափելու համար, ինչպես դա եղավ Վալենտին Սերովի ցուցահանդեսի ժամանակ, բայց  բացումից հետո արդեն առաջին շաբաթներին ցուցադրանքը  գերազանցեց հաճախելիության ռեկորդը: Սեպտեմբերի 7-ից Տրետյակովյան պատկերասրահը մեծ աժիոտաժի պատճառով կիրակի օրերին երկարացրել Է  աշխատանքային ժամերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am