Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Եվրախորհրդարանի ղեկավարն ընդունել Է, որ Եվրամիությունը կարող Է փլուզվել

Եվրախորհրդարանի ղեկավարն ընդունել Է, որ Եվրամիությունը կարող Է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն ընդունել Է, որ Եվրամիությունն այժմ վտանգավոր եւ դժվարին իրավիճակում Է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրուցում:

«Երբ 22 տարի առաջ ինձ ընտրեցին Եվրախորհրդարանում, ես չԷի կարող պատկերացնել, որ մենք նման իրավիճակում կհայտնվենք: Եթե մենք ուշադիր չլինենք, այն կմասնատվի»,-հայտարարել Է Շուլցը:

Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը ողբերգական Է: Նա խոստովանել Է, որ եվրաինտեգրացումն «անկատար Է եւ ոչ միշտ Է գործնական», սակայն, նրա խոսքով, այն աշխարհամասի գլխավոր ձեռքբերումներից մեկն Է: 

Շուլցը նշել Է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հայտարարեց ԵՄ-ից անջատվելու մտադրության մասին, շատ երկրներ, որտեղ սպասում Էին նման տրամադրությունների, «ի զարմանս բոլորի» պաշտպանեցին միությունը:

«Երբ մարդիկ տեսնում են, թե ինչ ռիսկեր Է բերում իր հետ աշխարհի խոշորագույն տնտեսությունից անջատվելը, նրանք զգուշավոր են դառնում»,- պարզաբանել Է նա: Դրա հետ մեկտեղ Շուլցը խոստովանել Է՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի անջատվելը լուրջ կորուստ Է երկու կողմերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am