Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բաքուն Իրանում համահայկական խաղերի հարցով բողոքի նոտա կհանձնի Թեհրանին

 Բաքուն Իրանում համահայկական խաղերի հարցով բողոքի նոտա կհանձնի Թեհրանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա կհանձնի Թեհրանին` կապված Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպված համահայկական օլիմպիադային Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակիցների առկայության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Գաջիևը տեղեկացրել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանությունը խնդրի առնչությամբ Թեհրանին կներկայացնի պաշտոնական Բաքվի տեսակետը:

Համահայկական 48-րդ մարզական խաղերը Թեհրանում մեկնարկել են սեպտեմբերի 13-ին: 48-րդ շրջանի համահայկական խաղերը նվիրված են «Ալիք» օրաթերթի 85-ամյակին, որն Իրանում տպագրվող երկրորդ ամենահին օրաթերթն է: Այս տարվա խաղերին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից ու Վրաստանից և շուրջ 20 երկրների հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու լրագրողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am