Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում սեպտեմբերի 25-ին կմեկնարկի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն արդեն անցկացվում է 10-րդ անգամ: Հուշամրցաշարին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը:

Տալի հուշամրցաշարը «Շախմատը թանգարաններ»-ում ծրագրի մաս է: Այն տեղի է ունենալու ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժնից:

Բացի Լևոն Արոնյանից մրցաշարին մասնակցելու են նաև աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև գրոսմայստերներ Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը և 4 այլ շախմատիստներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am