Մամեդյարովը կայցելի Վրաստան
17:58, 27 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին:
Ըստ գործակալության` Մամեդյարովը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի եւ արտգործնախարար Միխեյիլ Ջանելիձեի հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում