Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կոնստանտին Օրբելյանին` ծննդյան 60-ամյակի առթիվ

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կոնստանտին Օրբելյանին` ծննդյան 60-ամյակի 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր նվաճումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Լինելով Օրբելյան տոհմի արժանավոր շառավիղը՝ Դուք հաջողությունների եք հասել համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում, վաղուց նվաճել եք նաև խստապահանջ հայ ունկնդրի համակրանքը:

Վստահ եմ, որ վերջերս ստանձնելով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները՝ Ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք հայ օպերային արվեստը նոր մակարդակի բարձրացնելու գործին»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am