Արցախ

Արամ Ա-ն Անթիլիասի միաբանության մի շարք գործնական քննարկումներ է նախագահել

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Անթիլիասի միաբանության մի շարք գործնական քննարկումներ է նախագահել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանությունը յուրաքանչյուր շաբաթ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկումներ են եղել եկեղեցական, ինչպես նաև Հայաստանին ու Սփյուռքին հուզող տարբեր հարցերի շուրջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսությունից, հանդիպումները նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում, Արամ Ա-ի ղեկավարությամբ միաբան հայրերը մի քանի խնդիրների շուրջ զեկույցներ են պատրաստել: Զեկույցներից հետո Վեհափառ Հայրապետը իր տեսակետն է հայտնել ներկայացված թեմաների շուրջ:

«Դաստիարակչական բնույթ ունեցող այս հանդիպումները միտում ունեն լուսաբանելու միաբան հայրերին և միասնական կեցվածք ցուցաբերելու մեր եկեղեցու ու ազգի հետ առնչվող տարբեր հարցերի շուրջ»,- նշված է Անթիլիասի կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում