Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ռիոյի Օլիմպիադայի հանդիսատեսների թիվը համադրելի է 2012-ի Խաղերի վարկանիշների հետ. ՄՕԿ

Ռիոյի Օլիմպիադայի հանդիսատեսների թիվը համադրելի է 2012-ի Խաղերի վարկանիշների հետ. 
ՄՕԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի հեռուստատեսային եւ մարկետինգային ծառայության գործադիր տնօրեն Տիմո Լումմեն հայտարարել է, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը կդիտի նույնքան մարդ, որքան  Լոնդոնի խաղերը: Լումմեի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ՄՕԿ-ի գնահատումների համաձայն՝ մինչեւ Օլիմպիադայի ավարտը մրցումները կդիտի մոլորակի բնակչության մոտավորապես կեսը՝ 3,6 մլրդ մարդ: Նույն քանակությամբ մարդիկ են դիտել 2012 թվականի Խաղերը: Մինչ այժմ առավել շատ հանդիսատեսներ են գրանցվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում:

«Հաշվարկը շարունակվում է, սակայն, մեր կանխատեսումներով, Ռիոյի Խաղերի բացման արարողությունը դիտած մարդկանց թիվը կլինի նույնքան, որքան եւ չորս տարի առաջ՝ մոտավորապես 342 մլն»,- ասել է Լումմեն:

Ռիոյի Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 21-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am