Life

Կյանքը 18 տարով երկարացնելու միջոց է հրապարակվել

2 րոպեի ընթերցում

Կյանքը 18 տարով երկարացնելու միջոց է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները Կանադայի օրինակով ուսումնասիրել են այն ազդեցությունը, որն անառողջ կենսակերպն ունենում Է հիվանդությունների զարգացման եւ կյանքի տեւողության վրա: Այս ցուցանիշը 18 տարով հնարավոր Է երկարացնել ծխելուց հրաժարվելու եւ մարմնամարզությամբ զբաղվելու շնորհիվ: Ուսումնասիրությունը հրապարակվել Է PLOS Medicine հանդեսում. համառոտ դրա մասին տեղեկացնում Է EurekAlert! հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անառողջ ապրելակերպը, ինչպես ցույց են տվել գիտնականները, միջին հաշվով վեց տարով կրճատում Է կյանքի տեւողությունը: Դրա հետ մեկտեղ նման մահերի 26 տոկոսը կապված Է ծխելու, 24 տոկոսը՝ ֆիզիկական ակտիվության բացակայության, 12 տոկոսը՝ վատ սնվելու եւ 0,4 տոկոսը՝ ալկոհոլի օգտագործման հետ:

Այդ պատճառների հետ Է կապված Կանադայում գրանցված մահացության դեպքերի կեսը: Ռիսկի գլխավոր գործոնը՝ ծխելը, տղամարդկանց կյանքը կրճատում Է 3,1 տարով, կանանցը՝ 3 տարով: Առողջ կենսակերպ վարող մարդիկ, մասնագետների գնահատումներով, միջին հաշով 17,9 տարով ավելի երկար են ապրում, քան անառողջ կենսակերպ վարողները:

Առողջության համար անհատական ռիսկերը գիտնականներն առաջարկում են հաշվարկել իրենց կողմից ստեղծված կայքում:

Հետազոտության անցկացման համար գիտնականներն ստեղծել են հատուկ ծրագրային փաթեթ, որի օգնությամբ նրանց հաջողվել Է անցկացնել Կանադայի քաղաքացիների առողջական տվյալների վիճակագրական վերլուծություն, որոնք հավաքել Էին 2009-2010 թվականներին: Ավելի վաղ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ ծխելը եւ ֆիզիկական ցածր ակցիվությունը վաղաժամ մահվան գլխավոր պատճառներն են:

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Life

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Life

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Life

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Life

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Life

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Life

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Life

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

Life

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Life

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց  8-րդ հորիզոնականը

Life

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում