Life

Հնդիկ ուսանողը 750 դոլարով Երկաթե մարդու հագուստ է ստեղծել

1 րոպեի ընթերցում

Հնդիկ ուսանողը 750 դոլարով Երկաթե մարդու հագուստ է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է տեսագրություն, որտեղ հնդիկ ինժեներ-ուսանող Վիմալ Գովինդ Մանիքանդանը ցուցադրել Է Երկաթե մարդու կոստյում, որը պիտանի Է հագնելու համար: Տեսահոլովակը հրապարակվել Է Facebook-ի AJ+ Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ, որը հինգ օրում ավելի քան երեք միլիոն դիտում Է հավաքել, ինժեներական ֆակուլտետի ուսանողը ներկայացրել Է իր մշակած արտակմախքը, որը հագնելով՝ մարդը կարող Է ազատ քայլել եւ շուրջ 150 կիլոգրամ բարձրացնել: Մանիքանդանը հուսով Է, որ իր պատրաստած հագուստը կարող Է օգտակար լինել ոչ մայն ծանրություններ բարձրացնելու, այլեւ Հնդկաստանի զինված ուժերի համար:

Հնդիկ ուսանողի խոսքով՝ արտակմախքի մշակման համար իրեն ոգեշնչել են հոլիվուդյան մարտաֆիլմերը, հատկապես Ջեյմս Քեմերոնի Marvel եւ «Ավատար» գեղարվեստական ֆիլմերը: Արտակմախքի ստեղծումն ինժեների վրա 750 դոլար Է նստել:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում