Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Եկատերինբուրգում կհանդիպեն Ռուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները

Եկատերինբուրգում կհանդիպեն Ռուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պաշտոնական հանդիպում կունենան օգոստոսի 15-ին Եկատերինբուրգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Շտայնմայերը կմասնակցի «Էներգետիկ սեկտորի զարգացման ուղիները. ժամանակակից մարտահրավերներ» ռուս-գերմանական ամառային դպրոցի բացման արարողությանը:

«Միջոցառման ավարտին երկու երկրների նախարարները կանցկացնեն բանակցություններ, որոնց շրջանակներում կքննարկվեն քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր: Նրանք կշարունակեն փոխանակել տեսակետներ միջազգային կարեւոր խնդիրների վերաբերյալ, ներառյալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման մի շարք համաձայնությունների իրականացմանը, Սիրիայում խաղաղ դրության առաջխաղացմանը, ինչպես նաեւ Եվրոպայի անվտանգությանն ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am